Քաղաքական 

ԱՄՆ-ը պետք է ընտրություն կատարի. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ գալու է պահը, երբ ԱՄՆ-ը ստիպված է լինելու  ընտրել Թուրքիայի և Անկարայի կողմից երկրում հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆաթուլահ Գյուլենի կազմակերպության միջև: Այս մասին հայտնում է Anadolu-ն:

«Վաղ, թե ուշ ԱՄՆ-ը ստիպված է լինելու ընտրություն կատարել: ԱՄՆ-ը պետք է ընտրի կամ ժողովրդավարական Թուրքիան, կամ հեղաշրջումներ կազմակերպող FETO ահաբեկչական կազմակերպությունը: Նրանք պետք է ընտրություն կատարեն»,-հայտարարել է Էրդողանն Անկարայում:

Նույն շարքից