«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի իրավապահները ուշագրավ խորամանկության են դիմել. Մեր տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» զինված խմբավորման «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում պահվող անդամներից մի քանիսին և անցած տարվա նոյեմբերի 25-ի Նորք-Մարաշում բացահայտված «հանցավոր» խմբի անդամներից մի քանիսին միևնույն խցում են պահում: Իրավապահները այդպիսով փորձել են պարզել, թե արդյոք նրանք միմյանց ճանաչում են, և հնարավոր է, որ երկու խմբերն իրար հետ կապված են եղել:
Ի դեպ, «հանցավոր» խմբի գործով արդեն մի քանի ամիս է՝ քննչական ոչ մի գործողություն չի կատարվում: Բայց միևնույն է՝ քրեական գործը դատարան չի ուղարկվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում