Քաղաքական 

ՄԱԿ-ում ողջունում են Ռուսաստանի և Թուրքիայի որոշումը

ՄԱԿ-ում ողջունում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ համատեղ պայքարելու Թուրքիայի և Ռուսաստանի որոշումը:

«Մենք ողջունում ենք ցանկացած քայլ, որը կամրապնդի ԻՊ-ի դեմ միջազգային պայքարը: Բազմիցս քննարկել ենք այդ խմբավորման հետ կապված խնդիրները, ինչպես նաև այն հարցերը, թե ինչպես կարելի է այդ ահաբեկչական խմբավորմանը զրկել Իրաքում և Սիրիայում ունեցած տարածքներից»,-հայտարարել է ՄԱԿ-ի մամուլի քարտուղարի տեղակալ Ֆարհան Հակը:

Հավելենք, որ ռուս-թուրքական բանակցությունների ժամանակ բարձրացվել է նաև թուրք-սիրիական սահմանը փակելու հարցը, ինչի մասին Անկարան արդեն սկսել է լրջորեն մտածել:

Նույն շարքից