Հասարակություն 

Փորձում են պարզել, թե ովքեր են կատարել Ախալքալաքի Վաչիան գյուղում հայ ընտանիքի սպանությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերը գրում է. «Ինչպես հայտնի է՝ այս տարվա հուլիսի 11-ին Ախալքալաքի Վաչիան գյուղում սպանվել էին հայ ընտանիքի 4 անդամներ։ Սպանվածները Քաչոտյանների ընտանիքի անդամներն էին՝ ընտանիքի 37-ամյա մայրը, 16 և 18-ամյա դուստրերը ու 5-ամյա որդին։ Սպանության հենց նույն օրը ձերբակալվել էր զոհերի 24-ամյա համագյուղացին՝ Նոդար Ակոպովը։ Նա հայտնել էր, թե հանցագործության դրդապատճառը եղել է գումար գողանալը։ Ա

վելին՝ վերջինս նաև ասել էր, թե ինքը մենակ է եղել։ Ինչևէ, այս սահմռկեցուցիչ սպանությունից անցել է մեկ ամիս, և մեր տեղեկություններով՝ Ախլքալաքի իրավապահները քննության արդյունքում հանգել են այն եզրակացության, որ Ակոպովը սպանությունը միայնակ չի իրագործել։ Այժմ նրանք փորձում են պարզել մարդասպանի հանցակցին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից