«Մարդիկ քառասուն օր սպասելուց հետո ուղղակի զայրույթի և հուսահատության մեջ մտածում են բողոքի ակցիաների մասին, հացադուլի մասին»,-ասաց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, անդրադառնալով Գյումրիի ոճրագործության նախաքննությունից հետո տիրող իրավիճակը, երբ Ավետիսյանների հարազատները ներխուժել էին Շիրակի դատախազության շենք և բացատրություններ պահանջել:
«Գյումրեցիների զայրույթը խորացած է, նրանք համբերեցին 40 օր»,-ասաց Լևոն բարսեղյանը:
Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը խնդրո առարկայի նկատմամբ հանրային մեծ հետաքրքրությունը հաշվի առնելով, ինչպես նաև խուսափելու համար տարաբնույթ մեկնաբանություններից, պարզաբանել էր, որ քրեական գործի վարույթը ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու վերաբերյալ 03.02.2015թ-ին միջնորդություն է ուղարկել ՌԴ գլխավոր դատախազ Յու. Չայկային, և որ ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունն այժմ քննարկվում է ՌԴ գործընկերների կողմից: Ըստ Լևոն Բարսեղյանի՝ դատախազությունը փորձեց մի քիչ հանդարտեցնել իրավիճակը: «Բայց արդեն այդ թղթերը, նամակ գրելը որևէ մեկին չի բավարարում»: