Այս գիշեր Թայլանդի կենտրոնական և հարավային շրջաններում տեղի ունեցած պայթյունները կապ չունեն միջազգային ահաբեկչության հետ: Այս մասին հայտարարել է տեղի ոստիկանությունը:
«Դեռ շատ վաղ է ասել, թե ով է կանգնած այս հարձակումների ետևում, սակայն մենք վստահ ենք, որ նրանք կապ չունեն իսլամական ահաբեկչության հետ»,-թայլանդական ոստիկանության ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Associated Press-ը:
Տեղի իշխանությունների կարծիքով, պայթյունների հեղինակները նպատակ են ունեցել վնասել երկրի տուրիստական ոլորտին:
Հավելենք, որ պայթյունների արդյունքում կա առնվազն 4 զոհ և 30 վիրավոր, այդ թվում նաև 10 արտասահմանցի: