Վաշինգտոնում կարծում են, որ Դեմոկրատական կուսակցության սերվերների վրա հաքերային հարձակումների ետևում կանգնած է Ռուսաստանը և քննարկում են Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը, գրում է The Wall Street Journal-ը:
Հաքերային հարձակման արդյունքում ջրի երես դուրս եկան տասնյակ հազարավոր նամակներ և հայտնի դարձավ, որ կուսակցական ապարատն աշխատել է Հիլարի Քլինթոնի օգտին՝ ընդդեմ Բերնի Սանդերսի: Քլինթոնի շտաբում ևս կատարվածի մեջ մեղադրում են Ռուսաստանին, որի իշխանություններն իբր ցանկացել են օգնել Դոնալդ Թրամփին դառնալ ԱՄՆ նախագահ:
ՀԴԲ-ի և ամերիկյան հետախուզության մի շարք աշատակիցներ ևս պնդում են, որ հաքերային հարձակման ետևում կանգնած է Ռուսաստանը, հավելում է պարբերականը:
Նշենք, որ Մոսկվայի նկատմամբ նոր պատժամիջոցների համար ԱՄՆ իշխանությունները պետք է պաշտոնապես մեղադրանք առաջադրեն, սակայն դեռ նման բան չկա: