Աշխարհահռչակ հնդիկ դերասան Շահրուկ Քհանը բերման է ենթարկվել Լոս Անջելոսի օդանավակայանում և հարցաքննվել պոկեմոն որսալու համար, քանի որ իրավապահների նրա պահվածքի մեջ կասկածելի բան են նկատել: Կատարվածի մասին հայտնում է հենց դերասանը, ով այդ մասին գրել է թվիթերյան իր էջում:
«Ես ընդունում ու հարգում եմ անվտանգության միջոցները, որոնք ընդունված են աշխարհում: Սակայն ամերիկյան միգրացիոն ծառայությունների կողմից ամեն անգամ բերման ենթարկվելը հոգնեցուցիչ է»,-գրել է նա, ում խոսքերով, պոկեմոն որսալով սկսել է զբաղվել «ժամանակը սպանելու» համար:
Նախորդ անգամ Շահրուկ Քհանն ԱՄՆ-ում բերման էր ենթարկվել և հարցաքննվել 2012-ին: Այն ժամանակ ենթադրվում է, որ թյուրիմացության պատճառ դարձել էր դերասանի արտաքինը ու անուն ազգանունը: