Թուրքական իշխանությունները որոշում են կայացրել երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի քննության շրջանակներում ձերբակալել հայտնի թուրք ֆուտբոլիս Հաքան Շուքյուրին: Այս մասին հայտնում է Ֆրանս Պրեսսը:
Հայտնվում է, որ Թուրքիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը հարազատ երկրում կասկածվում է զինված խմբավորման անդամ լինելու մեջ: Խոսքը վերաբերում է Ֆաթուլահ Գյուլենի կազմակերպությանը:
Նշենք, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո թուրքական խորհրդարանի պատգամավոր դարձած Շուքյուրն ընտանիքի հետ Թուրքիան լքել է անցած տարի: