Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանն ուրախ է Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար:
Զարիֆն այս օրերին պաշտոնական այցով գտնվում է Անկարայում: Նա հանդիպում է ունեցել իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ, սպասվում է, որ հանդիպում կլինի նաև Թուրքիայի վարչապետի հետ:
«Մեզ ուրախացնում է Թուրքիայի և Ռուսաստանի համագործակցությունը: Պետք է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության և հանգստության հաստատման համար»,-հայտարարել է Զարիֆը: