Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մոսկվայում աշխատանքային հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված կազմակերպության անդամ երկրների ռազմական համագործակցության հետ: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:
Տարածված հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ՌԴ Պաշտպանության նախարարը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը խոսել են Երևանում օգոստոսի 16-ին կայանալիք ՀԱՊԿ պաշտպանության նախարարների Խորհրդի նիստի մասին: