«Հրապարակ» թերթը գրում է. «Խալափյանների որդին, որի ծնողներն ապրիլյան պատերազմի օրերին Թալիշում գազանաբար խոշտանգվել էին, ընտանիքով արտագաղթել Է Հայաստանից։ Այս մասին մեզ հայտնեց ինքը՝ Գագիկ Խալափյանը, որն այժմ գտնվում Է Ռուսաստանի Դաշնությունում։ Իսկ կինը՝ վեց երեխաների հետ, տեղափոխվել Է Իսպանիա։ Նշենք, որ պատերազմից հետո, երբ Թալիշն ամբողջությամբ դատարկվեց, բնակիչները տեղափոխվեցին Հայաստան, նրանց մեծ մասը՝ հարյուրից ավելի մարդ, ապաստան գտավ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում։ Նրանցից մոտ 80 հոգին այժմ վերադարձել Է Ղարաբաղ, բայց հարևան Ալաշան գյուղ, մյուս մասը դեռ շարունակում Է բնակվել Չարենցավանում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում