Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանն ու Կիպրոսը ստորագրել են երկկողմ համագործակցությանը վերաբերվող շուրջ 9 փաստաթուղթ:
Այդ մասին հայտնել են Կրեմլի մամուլի ծառայությունից, նշելով, որ Ռուսաստանի ու Կիպրոսի հանրապետության միջեւ ընթացող բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են համագործակցության 9 պայմանագիր, որոնք ներառում են մի շարք ոլորտներ:
Մասնավորապես կողմերի միջեւ պայմանագրեր են ստորագրվել ռազմական, ռազմածովային, գիտա-տեխնիկական, մշակութային, ահաբեկչության ու թմրատրաֆինգի դեմ ուղղված պայքարում համագործակցության մասին: