Հասարակություն Միջազգային 

ԴԺՀ փրկարարները Դոնեցկի օդանավակայանում հայտնաբերել են ուկրաինացի զինվորների դիակներ

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության փրկարար ծառայության աշխատակիցները Դոնեցկի օդանավակայանի փլատակների տակից դուրս են բերել 4 ուկրաինացի զինծառայողների դիակները:

 

Այդ մասին հայտնել է Դոնեցկի պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը, նշելով, որ Դոնեցկի փրկարարները սկսել են օդանավակայանում սպանված ուկրաինացի զինծառայողների մարմինների դուրսբերման ու որոնողական աշխատանքներն, ինչի արդյունքում հայտնաբերվել է 4 զինծառայողի դիակ:

 

Նրա խոսքերով, փլատակների տակ դեռեւս շարունակում են մնալ բազմաթիվ սպանված զինվորականներ, ուստի որոնողական գործողությունները դեռեւս կշարունակվեն:

Վերջում նա ավելացրել է, որ ուկրաինական կողմը  անհետ կորած զինվորների փաստաթղթերը չի ներկայացնում աշխարհազորայիններին:

 

 

Նույն շարքից