Երևանի քաղաքապետարանի, մայրաքաղաքի վարչական շրջանների և համատիրությունների ծրագրերով շարունակվում են բազմաբնակարան շենքերի մուտքերի նորոգման աշխատանքները: 2016 թվականին նախատեսված 541 բազմաբնակարան շենքերի 898 մուտքերից մինչ օրս նորոգվել է 380-ը՝ 360 շենքում: Նախորդ շաբաթ գործընթացը ավարտվել է 20 մուտքերում: Երեք մուտքերում առկա թերությունները հանձնարարվել է վերացնել կարճ ժամկետում: Զուգահեռաբար վերացվել են նախկինում ևս 3 մուտքերում հայտնաբերված թերությունները: Աշխատանքների որակի նկատմամբ սահմանված է խիստ վերահսկողություն: Հիշեցնենք, որ 2014 թվականից ներկվում ու բարեկարգվում են մուտքերի բոլոր հարկաբաժիններն անխտիր: Ըստ ժամանակացույցի՝ արդեն բաշխվել է հաջորդ տարիների համար ծրագրված անելիքը, համաձայն որոնց՝ մինչև 2019 թվականի ավարտը բազմաբնակարան շենքերի չնորոգված մուտքեր մայրաքաղաքում չեն լինելու:
Խստորեն վերահսկվում է բազմաբնակարան շենքերի մուտքերի նորոգման որակը