Հասարակություն Տնտեսություն 

Եվրամիությունը կկազմավորի սեփական էներգետիկ միություն

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Եվրահանձնաժողովը հաստատել է ԵՄ Էներգետիկ միության ստեղծման ռազմավարությունը, որը թույլ կտա նվազեցնել կախվածությունը ռուսական գազից: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովի Էներգետիկ միության հարցով փոխնախագահ Մարոշ Շեֆչովիչը` ներկայացնելով ԵՄ Էներգետիկ միության ստեղծման ռազմավարությունը:

«Այս համապարփակ փաստաթուղթը բնորոշում է, թե ինչ է մտադիր անել Եվրահանձնաժողովը առաջիկա 5 տարում էներգետիկ հատվածում», - ասել է Շեֆչովիչը:

ԵՄ երկրները Եվրահանձնաժողովի հետ պետք է համաձայնեցնեն արտաքին էներգետիկ  գնումների մասին ապագա համաձայնագրերը: Փաստաթղթի համաձայն` Եվրահանձնաժողովը Եվրոպայում հեղուկ գազի  առևտրի զարգացման  ռազմավարություն կմշակի` միասնական եվրոպական էներգետիկ շուկա ստեղծելու շրջանակներում:

Էներգետիկ միության շնորհիվ ԵՄ-ն մտադիր է հաղթահարել գազի մատակարարումների հետ կապված բարդությունները:

 

 

Նույն շարքից