Նովոռոսիսկի գլխավոր տաճարի մոտ հրազենային վնասվածքով 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է Nrnews.ru կայքը՝ հղում անելով kuban24.tv-ին:
Հայտնի է, որ զոհը հայազգի գործարար է, այլ մանրամասներ չկան:
Հավելենք նաև, որ քրեական գործեր են հարուցվել սպանության և զենքի անօրինական ներմուծման հոդվածներով: