Հասարակություն 

Աբեղաներ են կարգալույծ հռչակվել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կարգալույծ են հռչակվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ Տ. Հովհաննես աբեղա Սահակյանը և Տ. Հայրիկ աբեղա Հովհաննիսյանը:

Հայրապետական տնօրինության համար հիմք է հանդիսացել վերջիններիս կողմից ծառայության վայրը ինքնակամ լքելու փաստը:

Կարգալույծ եկեղեցականներն այսուհետ դասվում են աշխարհականների շարքը և կկոչվեն իրենց ավազանի անուններով` Վարդգես Սահակյան և Հովիկ Հովհաննիսյան:

Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի մամլո ծառայությունը։

Նույն շարքից