Ներկայումս Ուկրաինայում նվազագույն աշխատավարձը կազմում է 218 գրիվնա, որը հավասարազոր է ամերիկյան 43 դոլարին:
Ուկրաինայում աշխատավարձը զիջում է նույնիսկ աֆրիկյան երկրներին: Ազգային արժույթի արժեզրկման ու տնտեսական քայքայման պայմաններում Ուկրաինայի բնակչությունը գտնվում է աղքատության եզրին:
Ուկրաինայի բնակիչները վաստակում են առավել քիչ, քան աշխարհի հետամնաց երկրներ համարվող Չադի, Գանայի, Զամբիայի Գամբիայի բնակիչները, որտեղ աշխատավարձը կազմում է 51 դոլար: Հիշեցնենք, որ ուկրաինական հակամարտության սկզբից ազգային դրամը արժեզրկվել է շուրջ 4 անգամ, բացի այդ եվրոպական երկրները շանգենյան վիզաներ տրամադրելու համար ուկրաինացիներից պահանջում են 300 եվրո վճար: