Ավստրիայում անհայտ անձը դանակով հարձակվել է գնացքի ուղևորների վրա, ինչի արդյունքում երկու մարդ է տուժել, այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Միջադեպը տեղի է ունեցել Ֆորարլբերգում:
Նշվում է, որ դանակահարությունը տեղի է ունեցել վիճաբանության ժամանակ, երբ մասնակիցներից մեկը իր մոտ եղած դանակով հարվածել է զրուցակցին և ևս մեկ մարդու:
Հանցագործը ձերբակալվել է: Թե ինչու է նա նման քայլի դիմել, հայտնի չէ: Հայտնի չէ նաև՝ կատարվածը կապ ունի ահաբեկչության հետ, թե՝ ոչ: