Հասարակություն Տնտեսություն 

Եվրամիությունը 2015թ.-ին Ուկրաինային կտրամադրի 1,8 միլիարդ եվրո

analitik.am

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Եվրամիությունը ուկրաինական տնտեսության առողջացման համար Ուկրաինային կտրամադրի 1,8 միլիարդ եվրոյի օգնություն: Որոշումը կայացվել է Եվրահանձնածողուվի կոմիտեի կողմից, որով նախատեսվում է վճարումներն իրականացնել 3 փուլով:

 

Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքում երկրի տնտեսությունը հայտնվել է ողբալի վիճակում, շարունակում է գրիվնայի արժեզրկումն ու գնաճը: Ուկրաինայի Ազգային բանկի տվյալներով ինֆլյացիան երկրում առաջիկա ամիսներին կազմելու է մոտ 22 տոկոս:

 

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ առաջիկա 2 տարում երկրի տնտեսության համար կպահանջվի 13-15 միլիարդ դոլար:

 

 

 

 

Նույն շարքից