Հասարակություն 

Թուրքիայում հերթը հասել է գործարարներին. Ձերբակալվել է մոտ 120 մարդ

Թուրքիայում ստուգումներ են անցկացվել 44 ընկերություններում, արդյունքում որոշվել է ձերբակալել մոտ 120 մարդու, այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը: Ստուգումների նպատակն է եղել հայտնաբերել այն մարդկանց, ովքեր կապ ունեն Անկարայի կողմից Թուրքիայում հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ մեղադրվող Ֆաթուլահ Գյուլենի հետ:

Թե որ ընկերություններում են ստուգումներն անցկացվել, չի հայտնվում, հայտնի չէ նաև ձերբակալվածների հստակ թիվը: Հայտնի է միայն, որ թուրքական իշանությունները որոշ ընկերությունների և գործարարների մեղադրում են Գյուլենին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մեջ:

Նույն շարքից