Գերմանիայի կառավարությունում վստահ են, որ թուրքական իշխանությունները գիտակցելով են համագործակցում ահաբեկչական խմբավորումների հետ: Այս մասին գռում է ARD-ը՝ նշելով, որ այդ մասին նշված է նամակում, որով գերմանական կառավարությունը պատասխանել է Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցությանը:
«Մերձավոր և Միջին Արևելքում իսլամիստների և ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցությունը, դաշնային կառավարության գնահատականներով, տարիների շարունակ հանդիսանում է թուրքական կառավարության գիտակցված քաղաքականությունը, որը ստանում է նախագահ Էրդողանի ակտիվ աջակցությունը»,-հայտնում է ARD` մեջբերելով նամակից մի հատված: