Քաղաքական 

Մենք անկեղծորեն ձգտում ենք ամբողջովին վերականգնել Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունները. Պուտին

Ռուսաստանն անկեղծորեն  է տրամադրված Թուրքիայի հետ  հարաբերությունները վերականգնելու և երկկողմ համագործակցությունը զարգացնելու հարցում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Մենք անկեղծորեն ձգտում ենք ամբողջովին վերականգնել Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունները: Թուրքիան երկիր է, որի հետ մենք երկար տարիներ բացառիկ հարաբերություններ ենք ունեցել»,-ասել է Պուտինը Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ հանդիպման ժամանակ:

«Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ռուսաստան կատարած վերջին այցը վկայում է այն մասին, որ կողմերը տրամադրված են ոչ միայն վերականգնել հարաբերությունները, այլ նաև զարգացնել դրանք»,-հավելել է Ռուսաստանի նախագահը:

Նույն շարքից