Օգոստոսի 16-ին, ժամը 13.35-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արաբկիր այգու մոտակայքում՝ Հրզադանի կիրճում, քաղաքացի է ջրահեղձվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, ջրասուզակ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի հետ:
Պրազվել է, որ Հ. Ի.-ը (ծնվ. 1986թ.) կանգնած է գետամիջի քարին և ուժեղ հոսքի պատճառով չի կարողանում դուրս գալ ափ:
Ժամը 14.02-ին փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրից: