«Հրապարակ» թերթը գրում է. «Վրաստանում ուրան վաճառելու փորձի համար ապրիլի 18-ին ձերբակալված ՀՀԿ–ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) հորեղբորորդին՝ Միհրան Մովսիսյանը, հնարավոր է շուտով ազատ արձակվի։
Երեկ այդ մասին մեզ ասաց Առաքել Մովսիսյանը, որը 10 տարուց ավելի է՝ խզել է հարաբերությունները Միհրանի հետ ու թեև չի հետաքրքրվում նրա գործով, բայց այս տեղեկությունն իրեն փոխանցել են Միհրանի որդիները։
Հիշեցնենք, որ, նրանից բացի, ձերբակալվել են ՀՀ 2 և Վրաստանի 3 քաղաքացիներ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում