«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից 4 հոգու առաջիկայում ազատ կարձակեն։ Ենթադրվում Է, որ նրանց նկատմամբ կփոխվի խափանման միջոցը՝ երկամսյա կալանքը։ Ըստ նույն լուրերի՝ դրանք այն անդամներն են, որոնք իրավապահներին ասել են, թե չեն իմացել՝ ուր են գնում և ինչ են անելու ու բանից անտեղյակ հայտնվել են ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում։ Չի բացառվում նաև, որ նրանք օժանդակել են իրավապահներին՝ տեղի ունեցածի մասին ցուցմունք տալով, ներկայացնելով խմբավորման անդամներից յուրաքանչյուրի գործողությունները և դերակատարությունը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում