«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, վարչապետ Հովիկ Աբրահամյանը չեղյալ է հայտարարել ավելի վաղ նախատեսված իր արձակուրդը, որը ծրագրել էր օգոստոսի առաջին կեսին վերցնել։ Նրա մերձավոր շրջապատը դա մեկնաբանում է այն հանգամանքով, թե տարին ներքին եւ արտաքին զարգացումների առումով բարդ է, որն իր ազդեցությունն է թողնում տնտեսության վրա։
Մինչդեռ այլ աղբյուրներ փաստում են, որ Հովիկ Աբրահամյանի դիրքերը ՀՀԿ-ում ակնհայտ թուլացել են, այդ պատճառով նա որոշել է իր կուրացիայի տակ վերցնել սեպտեմբերին սպասվող ՏԻՄ ընտրություններն ու արդարացնել բոլոր սպասելիքները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում