Հասարակություն 

Ամենաբարձր միավորներ հավաքած դատավորների ցուցակում ընդգրկվել են մի քանի դատավորների զավակներ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորների զավակները ոչ թե իրավաբան են դառնում, այլ հենց դատավոր: 2015թ. ամենաբարձր միավորներ հավաքած դատավորների ցուցակում ընդգրկվել են մի քանի դատավորների զավակներ:

Օրինակ, քաղաքացիական մասնագիտացման բաժինն արտահերթ համալրելու նպատակով անցկացվող որակավորման ստուգման գրավոր քննության արդյունքներով՝ Լենդրուշ Հովհաննիսյանը ստացել է 81 միավոր: Նա Մալաթիա- Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ թոշակի գնացած Հրաչյա Հովհաննիսյանի որդին է, աշխատել է դատավորի գործավար, օգնական, ունի փաստաբանի արտոնագիր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից