Հասարակություն 

Օբամային հրավիրել են Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին

ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի արարողություններն իրենց գագաթնակետին կհասնեն մայիսի 7-9-ին Վաշինգտոնում կայանալիք միջոցառումներով: 



Հայ-ամերիկյան բոլոր եկեղեցիները, հայրենակցական եւ բարեգործական կազմակերպությունները, քաղաքական խմբերը միավորվելու են, որպեսզի միասնաբար դիմեն ամերիկյան ժողովրդին եւ ամբողջ աշխարհին: Այս մասին գրում է «Asbarez» պարբերականը:


ԱՄՆ Եկեղեցիների ազգային խորհուրդն ու Կաթոլիկ եպիսկոպոսների Խորհուրդն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային եւ Կոնգրեսի անդամներին հրավիրել են մասնակցելու Վաշինգտոնի Մայր տաճարում տրվելիք էկումենիկ պատարագին:


Նույն շարքից