Քաղաքական 

ԱՄՆ-ը կոչ է անում Ադրբեջանին սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկել ԵԽ-ի և ԵԱՀԿ-ի հետ

ԱՄՆ-ում անհանգստացած են Ադբրբեջանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների պատճառով և կոչ են անում ադրբեջանական իշխանություններին երկրում կատարվելիք սահմանադրական փոփոխությունների նախագիծը ներկայացնել Եվրոպայի Խորհրդի և ԵԱՀԿ-ի քննարկմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարությունը:

Բացի դրանից, ամերիկյան իշխանությունները կոչ են անում Բաքվին հարգել սեփական քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը և ազատ արձակել ձերբակալված ակտիվիստներին ու ընդդիմադիրներին:

Հավելենք, որ Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեից հետո, մի շարք փոփոխություններից բացի, երկրի նախագահն ընտրվելու է ոչ թե 5, այլ՝ 7 տարի ժամկետով:

Նույն շարքից