Այս տարվա ընթացքում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մտադիր է այցելել Հայաստան: Այս մասին հայտնել է այդ երկրի արտգործնախարար Երլան Իդրիսովը:
Բացի Հայաստանից, Նազարբաևը մտադիր է լինել նաև Ադրբեջանում, Սերբիայում և մի շարք այլ երկրներում:
Հունիսին Իդրիսովը հայտնել էր, թե Ղազախստանի նախագահը մտադիր է 2016 թվականի ընթացքում մեկնել Ճապոնիա, Հարավային Կորեա, Սաուդյան Արաբիա և Հորդանան:
Սպասվում է, որ Նազարբաևի հայաստանյան այցը կկայանա սեպտեմբերի սկզբներին: