Բրիտանական OpenSignal ընկերությունը ուսումնասիրել է ամբողջ աշխարհում բջջային կապի վիճակը և հրապարակել է ամենաարագ բջջային ինտերնետ ունեցող երկրների ցանկը:
3G և 4G ցանցերում ամենաարագ բջջային ինտերնետ ունեցող երկիրը Հարավային Կորեան է, որին հաջորդում են Սինգապուրը, Հունգարիան, Ավստրալիան և Դանիան:
Տասնյակում են հայտնվել նաև Նորվեգիան, Նիդերլանդները, Լիտվան, Ճապոնիան և Շվեդիան:
Վերջին հորիզոնականներում հայտնվել են Կոստա Ռիկան և Աֆղանստանը:
Հավելենք, որ ուսումնասիրերությունն անց է կացվել 2016 թվականի մայիսի 1-ից հուլիսի 23-ը: