Հասարակություն 

Չինաստանն իր քաղաքացիներին կոչ է անում չայցելել Թուրքիայի հարավ

Թուրքիայում Չինաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել՝ իր քաղաքացիներին խորհուրդ տալով զերծ մնալ այցելել երկրի հարավ: Այս մասին հայտնում է Սինխուա գործակալությունը՝ նշելով, որ դա արվում է ելնելով անվտանգության նկատառաումներից:

Զգուշացումը հրապարակվել է օգոստոսի 17-ին և ուժի մեջ կմնա մինչև նոյեմբերի 16-ը: Չինաստանի ԱԳՆ-ն նաև կոչ է անում իր քաղաքացիներին չլինել մարդաշատ վայրերում և ցուցաբերել զգոնություն:

Հավելենք, որ նմանատիպ բովանդակությամբ հաղորդագրություն չինական կողմը հրապարակել էր նաև Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, սակայն այդ որոշման ժամկետը սպառվել էր օգոստոսի 16-ին:

Նույն շարքից