Եվրոպական EurActiv ինտերնետ-պարբերականը, հղում անելով իր անանուն աղբյուրին, հայտնում է, որ ԱՄՆ-ը Վաշինգտոնի և Անկարայի միջև հարաբերությունների վատացման ֆոնին սկսել է իր միջուկային զենքը դուրս բերել Թուրքիայից և տեղափոխել Ռումինիա:
Պարբերականը գրում է, որ իրականացվող օպերացիան տեխնիկական տեսանկյունից շատ բարդ է:
Հավելենք, որ ամերիկյան միջուկային զենքը Թուրքիայում գտնվում է սառը պատերազմի տարիներից և տեղակայված է Ինջիրլիկ բազայում: