Եգիպտական ERTU պետական հեռուստաընկերությունը հեռացրել է իր 8 հաղորդավարուհիներին, ովքեր ավելորդ քաշ են ունեցել: Այս մասին հայտնում է youm7.com –ը՝ հավելելով, որ հեռուստաընկերության ղեկավարությունն նշված կանանց տեսքը ոչ եթերային է համարել:
Կանանց մեկ ամիս ժամանակ է տրվել նիհարելու համար: Եթե վերջիններս կարողանան տեղավորվել ժամկետի մեջ և նիհարել, կարող են վերադառնալ, հակառակ դեպքում կկորցնեն աշխատանքը: Այդ մեկ ամսվա աշխատավարձը նրանց վճարվելու է:
Եգիպտական հեռուստաընկերության որոշումը քննադատել են մի շարք հեռուստաընկերություններ և հասարակական կազմակերպություններ, բայց դա որևէ բան չի փոխել: