Թուրքիայում զինված հարձակման ժամանակ գնդակահարվել է Դեդ Հասանի ենթադրյալ պատվիրատու օրենքով գող Ռովշան Լենքորանսկին: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Որոշ լրատվամիջոցներ պնդում են, որ Լենքորանսկին մահացել է:
Համաձայն որոշ տեղեկությունների, Ռովշան Լենքորանսկիի ավտոմեքենան երկու անհայտ անձնանց կողմից հարձակման է ենթարկվել Ստամբուլի հյուրանոցներից մեկ մոտ: Սպանվել է նաև օրենքով գողի վարորդը:
Նշենք, որ օրենքով գողի մահանալու փաստը պաշտոնապես չի հաստատվել, ավելին՝ բժիշկներն արդեն հերքել են այն: