Տնտեսական ճգնաժամի պատճառով Վենեսուելայում հազարավոր մարդիկ չեն կարողանում ուտելիք ունենալ: Դրա համար, ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, շատերը պարբերաբար ներխուժում են Կարակասի կենդանաբանական այգի, սպանում կենդանիներին և ուտում: Վերջին նման դեպքի ժամանակ սպանվել է ձի: Ավելի վաղ նման եղանակով սպանվել են խոզեր և ոչխարներ:
Կենդանաբանական այգու ղեկավարությունը ևս մեկ խնդրի մասին է բարձրաձայնում. Բանն այն է, որ տնտեսական ճգնաժամն անդրադառնում է նաև կենդանիների վրա, որոնց կերակրելու խնդիրը շատ բարդ է: Նշվում է, որ այդ խնդրի պատճառով արդեն ավելի քան 50 կենդանի է սատկել: