«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները առեւանգել են Սիրիայի հյուսիս-արեւելքում բնակվող առնվազն 220 քրիստոնյա ասորիների, հաղորդում է Reuters-ը:
Այս մասին հայտարարել է մոնիթորինգային հանձնաժողովը, որը հետեւում է երկրում տիրող իրավիճակին: Նշվում է, որ բոլոր առեւանգումները տեղի են ունեցել վերջին 3 օրերի ընթացքում, հաղորդում է հաղորդում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները Սիրիայում առեւանգել են 90 քրիստոնյա ասորիների, եւս 100 մարդու առեւանգել էին Իրաքում: