Վաշինգտոնին չի անհնագստացնոմ ռուս-թուրքական մերձեցումը և հավանականությունը, որ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են ամրապնդել ռազմատեխնիկական համագործակցությունը: Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Ջոն Քիրբին:
Նրա խոսքերով, Վաշինգոտնը չի անհանգստանա, եթե Մոսկվան և Անկարան նոր երկկողմ հարաբերություններ կառուցեն՝ հենվելով անվտանգության և պաշտպանության հարցերի վրա. «Դրանք Մոսկվային և Անկարային վերաբերող հարցեր են»:
Քիրբին միևնույն ժամանակ նշել է, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում շարունակում է մնալ ԱՄՆ-ի դաշնակիցը և ԻՊ-ի դեմ պայքարում կարևոր գործընկերը. «Մենք հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի շրջանակներում, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները կպահպանվեն: Ես չեմ կարող խոսել ամբողջ ՆԱՏՕ-ի անունից, սակայն ԱՄՆ-ը, որպես դաշինքի անդամ, ակնկալում է, որ Թուրքիայի անդամակցությունը կպահպանվի»:
Պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ ԱՄՆ-ն իր հերթին ջանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, որն առանցքային դաշնակից, գործընկեր և բարեկամ է: