Հասարակություն 

Հանրապետության ճանապարհները դժվարանցանելի են

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին` ժամը 10.00-ի դրությամբ, հանրապետության բոլոր տարածաշրջաններում առատ ձյուն է տեղում: Դժվարանցանելի է Տիգրանաշենի ոլորանները (Քյարքի) Իջևան- Նոյեմբերյան, Մարալիկ- Գյումրի, Թալին – Մարալիկ, Վայք – Սարավան, Սիսիանի – Գորիս – Կապան – Մեղրի, Հրազդան – Հանքավան ճանապարհահատվածները: Փակ է Արթիկ – Ալագյազ ճանապարհահատվածը: Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում Թթու ջուր – Նավուր ճանապարհից 17:00 – ից մինչև 07:00 առանց խիստ անհրաժեշտության չօգտվել: Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ` անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Բացի վերը նշված ճանապարհահատվածներից, Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:


ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն 

Նույն շարքից