Առողջապահություն Հասարակություն 

Սյունիքում տեղի ունեցած ավտովթարից տուժածները բուժօգնություն են ստացել ամբուլատոր պայմաններում

Սիսիանի բժշկական կենտրոնից հայտնում են, որ երեկ երեկոյան Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի ունեցած տրանսպորտային պատահարի տուժածներից բժշկական կենտրոն է դիմել երեք քաղաքացի` 47 ու 62 տարեկան քույրեր և 54 տարեկան վարորդը։

Կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ, որոնց արդյունքում ավագ քրոջ մոտ ախտորոշվել է 9-րդ և 10-րդ կողերի կոտրվածքներ, իսկ մյուս կնոջ մոտ վնասվածքներ չեն հայտնաբերվել։ Նա գանգատվել է միայն գլխացավից։ Վարորդի մոտ եղել են միայն քերծվածքներ։

Տուժածներին ամբուլատոր պայմաններում անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո բավարար վիճակում դուրս են գրել։

Նույն շարքից