Հասարակություն 

Ադրբեջանում տեղի է ունեցել օրենքով գող Դեդ Հասանի ենթադրյալ պատվիրատուի հուղարկավորությունը

Օրենքով գող Դեդ Հասանի ենթադրյալ պատվիրատու ադրբեջանցի օրենքով գող Ռովշան Ջանիևին, ով ավելի հայտնի է Ռովշան Լենքորանսկի անունով, թաղել են հարազատ Լենքորան քաղաքում, որը գտնվում է Ադրբեջանի հարավում:

Ինչպես հայտնում են տեղի ԶԼՄ-ները, Ռովշանին թաղել են հոր հարևանությամբ:

Ավելի վաղ հայտնել էին, որ Ռովշան Լենքորանսկիին սպանել են Թուրքիայում զինված հարձակման ժամանակ: Ճակատագրական հարձակման արդյունքում սպանվել էր նաև օրենքով գողի վարորդը:

Նույն շարքից