Հասարակություն 

Արփի գյուղի մոտակա «Արփի ԳԱԶ» գազալցակայանում ավտոմեքենայի գազի բալոն է պայթել

Օգոստոսի 19-ին, ժամը 07.49-ին տեղեկատվություն է ստացվել, որ Մ-2 Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արփի գյուղի մոտակա «Արփի ԳԱԶ» գազալցակայանում լիցքավորման ժամանակ ՍՊԸ-ում «ԻԺ-412» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է. տուժածներ չկան:

Պայթյունի հետևանքով վնասվել են «ԻԺ-412» մակնիշի առանց պ/հ ավտոմեքենան, գազալցակայինի տանիքի թիթեղյա ծածկից մոտ 4 քմ և գազալիցքավորման սարքավորումներ:

Նույն շարքից