Հասարակություն 

Բարսելոնայում բնակվող հայազգի գործարարն ազատության մեջ է

Արման Մայիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.  Հարգելի հայրենակիցներ, սփյուռքում գտնվող սիրելի հայեր և ընկերներ, ովքեր տեղյակ են եղել վերջին շրջանում իմ կյանքում տեղի ունեցող իրադարձությունների մասին :
Ուզում եմ տեղեկացնել Ձեզ , որ այժմ գտնվում եմ ազատության մեջ: Փառք Աստծո ինձ հետ ամեն ինչ կարգին է և միջադեպը ,որի հետ ես բացարձակ կապ չունեի ` կլինի վերջինն իմ կյանքում:
Ուզում եմ երախտիքիս խոսքը հղել Հայաստանում և ողջ աշխարհում ապրող այն մարդկանց , ովքեր սատարեցին ինձ այդ օրերին և հավատացին տարիների ընթացքում իմ կերտած կայուն կերպարին:
Հավատարիմ լինելով իմ արմատներին` միշտ մեծ պարտավորություն եմ զգացել բարձր պահելու հայի պատիվը, որն էլ ինձ ուղենիշ է ամբողջ կյանքիս ընթացքում:
Եվ որպես վերջաբան ուզում եմ ավելացնել , որ արդարությունը հիվանդանում է, սակայն, չի մեռնում:
Հարգանքներով ` Արման Մայիլյան

Նույն շարքից