Թուրքիայում ձերբակալել են երկրի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի նախկին խորհրդականին: Ինչպես հայտնում է Hurriyet-ը, նրան կասկածում են Ֆաթուլահ Գյուլենի հետ կապ ունենալու մեջ:
Հիշեցնենք, որ հենց ԱՄՆ-ում բնակվող Ֆաթուլահ Գյուլենն է Անկարայի պնդմամբ կանգնած Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի ետևում:
Նշենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար եղած տարիներին Դավութօղլուի խորհրդական եղած Գյուրջան Բալիքին ԱԳՆ-ից հեռացրել են հուլիսի 26-ին: