Երևանցիներին հուզող խնդիրները քննարկելու և օրենքի սահմաններում դրանց լուծում տալու նպատակով Երևանի քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում է քաղաքացիների ընդունելությունը:
Վարչական շրջանների աշխատակազմերում քաղաքացիների ընդունելությունները կազմակերպվում է հինգշաբթի օրերին: Ավան վարչական շրջանում կազմակերպված քաղաքացիների ընդունելությանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը: Օգոստոսի 18-ին բնակիչների կողմից բարձրացված հարցերի գերակշիռ մասին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան պարզաբանումներ: Երևանի քաղաքապետարանի կամ վարչական շրջանների աշխատակազմերի լիազորություններից դուրս հնչեցված հարցերի առնչությամբ քաղաքացիներն ուղղորդվել են իրավասու կառույցներ: