ՄԱԿ-ի փորձագետմերը Թուրքիայի իշխանություններին կոչ են անում հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքին նույնիսկ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում: Նման բովանդակությամբ հաղորդագրություն հրապարակել է մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակը:
Նշենք, որ Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն հայտարարեց Թուրքիայում: Նա նաև հղում արեց Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 4-րդ հոդվածին, որը վերաբերում է կոնկրետ դեպքերում մարդու իրավունքների մասով տվյալ երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններից հրաժարվելուն:
«4-րդ հոդվածի կիրառումն օրինական է միայն այն դեպքում, երբ սպառնալիք կա ազգի համար: Իսկ եթե ստեղծված իրավիճակը նման է վերոնշյալ իրավիճակին, 4-րդ հոդվածը կարող է կիրառվել միայն սահմանափակումներով»,-ասված է փաստաթղթում: