Հասարակություն 

Սպանված ադրբեջանցի օրենքով գողի գլխի համար 5 միլիոն դոլար է խոստացված եղել

Hurriyet-ը հայտնում է, որ օրեր առաջ Թուրքիայում սպանված օրենքով գող Ռովշան Լենքորանսկիի գլխի համար 5 միլիոն դոլար է խոստացված եղել:

Նշվում է, որ օրենքով գող Դեդ Հասանի ենթադրյալ պատվիրատուի գլխի համար նման գումար խոստացել էին բիզնեսում վերջինիս մրցակիցները:

Պարբերականը գրում է, որ Լենքորանսկիի սպանության վայրում ավելի քան 60 պարկուճ է հայտնաբերվել: Հայտնաբերվել է նաև իսրայելական UZI և ատրճանակ, որոնք պատկանել են հենց ադրբեջանցի օրենքով գողին:

Նույն շարքից