Քիմ Քարդաշյանն ամուսնու և երկու երեխաների հետ իր հանգիստն է վայելում մեքսիկական Պունտա-Միտայում: Այս մասին հայտնում է Hollywood Life-ը:
kp.ru-ն իր հերթին գրում է, որ ավելորդ քաշի դեմ պայքարի ավարտի մասին հայտարարելուց հետո սա առաջին անգամն է, որ Քիմը հայտնվում է լուսանկարիչների օբյեկտիվում: Մինչ այդ Քիմը նաև հայտարարել էր, որ կարողացել է 30 կգ քաշ գցել 2015 թվականին երկրորդ երեխան լույս աշխարհ բերելուց հետո: